15/01/2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՌԴ-Հյուսիսային Կորեա ռազմավարական գործընկերության համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսային Կորեայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ցույց է տալիս ավտորիտար ռեժիմների միջև աճող համաձայնեցումը և ընդգծում ժողովրդավարությունների միասնականության կարևորությունը:

Այսպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է Reuters-ը։

«Մենք պետք է գիտակցենք, որ ավտորիտար տերությունները գնալով ավելի են միավորվում: Նրանք միմյանց աջակցում են այնպես, ինչպես մենք երբեք նախկինում չենք տեսել»,- ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ավելի կարևոր է, որ «մենք միասնական լինենք որպես ազատության և ժողովրդավարության հավատացող երկրներ»:

Պարբերականը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և ասիական այլ երկրների միջև շփումների խորացումը նշանակում է, որ ՆԱՏՕ-ի համար գնալով ավելի կարևոր է դառնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դաշնակիցների հետ համագործակցությունը։