Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ադոնցի փողոցում աղբատար ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի 14/11 հասցեի մոտ կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենայում։ Հրշեջները մարել են կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ, տղամարդը «Հյուսիս-հարավ» ճանապարհին քարեր է լցրել և արգելում է շինարարներին աշխատել. Լուսանկար
Մեքենաներն արդեն թռչում են․ վթար թռչող մեքենաների մասնակցությամբ․ Չինաստան․ Տեսանյութ
Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ