Հունիսի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 19:10-ի սահամներում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի թունել չհասած հատվածում բախվել են «Opel Zafira» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
Բաց մի թողեք
32 հազար ԱՄՆ դոլար, 6 հազար եվրո, 8 մլն դրամ․ ինչ ունեցվածքով հեռացավ դատական կարգադրիչների ծառայության պետը․ Լուսանկար
Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել
Ալեն Սիմոնյանի եղբայրը «ԵվրոԱսֆալտ»-ի սեփականատերը չէ. Մովսես Հարությունյանը հերքել է Պեդրո Զարոկյանի գրառումը