Հունիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 21:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Վահան Հովհաննիսյանի վարած «Infiniti» և Երևանի բնակիչ 29-ամյա Գոռ Ավագյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ը այնուհետև տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ վիրավորների մեջ հղի կա:
Բաց մի թողեք
Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. ինչու է Ջոն վան՛տ Սխիպը նման որոշում կայացրել. Լուսանկար
Ավտովթարներ ճանապարհներին, վիրավnրներ կան. Լուսանկարներ
Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում