«Հրապարակ»-ը մի քանի օր առաջ ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետ Արմեն Գասպարյանին եւ մի քանի այլ ՊՊԾ-ականների՝ իտալական հեծանիվների Bianchi թանկարժեք խանութում հեծանիվ ընտրելիս:
Բանն այն է, որ Փաշինյանը մտադիր է երկար բեմադրել հեծանվային թատերական ներկայացումը, ուստի ՊՊԾ աշխատակիցներին հրահանգվել է հեծանիվներ գնել, որ Փաշինյանի կողքից հեծանիվ վարելով՝ ապահովեն նրա անվտանգությունը։ Իսկ հեծանվային շոուն մի նպատակ ունի՝ ժողովուրդը պետք է հավատա, որ Փաշինյանը չի վախենում փողոց դուրս գալուց եւ իր երկրում հեծանիվ վարելուց:
Նրա հետ հեծանիվ են վարում, փաստորեն, նրա անվտանգության աշխատակիցները, Հեծանվորդների ֆեդերացիայի անդամներ՝ ֆեդերացիայի նախագահի հետ, եւ ցածր օղակներում աշխատող մի քանի ՔՊ-ական: Երբեմն լուսանկարներում հայտնվում են նաեւ տարեց մարդիկ, որոնք կա՛մ որեւէ խնդրանքով են առավոտ շուտ գնում դաչաներ, կա՛մ Փաշինյանի հետ լուսանկարվելու համար:
Բաց մի թողեք
Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան
Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը
Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը