«Երկար տարիներ ՀՀ-ում գործող Վալերի Քոչարյանի անվան բարեգործական հիմնադրամը 2023 թվականի ընթացքում ունեցել է զրո դրամի շարժ, այն է` չի գործել։
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց «Վալերի Քոչարյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եւ Վալերի Քոչարյանի դուստր Իրինա Քոչարյանի հետ, որը հաստատեց Հիմնադրամի չգործելու փաստը։
«Հիմնադրամը գոյություն է ունեցել ավելի քան 20 տարի եւ հիմնադրվել է իմ կողմից՝ հորս մահից հետո։ Հիմնադրամը գործել է անձնական միջոցներից՝ առանց այլ հիմնադրամների կամ կազմակերպությունների ներգրավման։ Վերջին տարիներին առողջությունս խիստ վատացել է, ինչն ազդել է թե՛ կյանքիս որակի վրա, թե՛ համապատասխանաբար՝ աշխատանքիս վրա։ Այդ իսկ պատճառով ես ստիպված էի սառեցնել հիմնադրամի գործունեությունը», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Իրինա Քոչարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր նաեւ, որ փակվել է Իրինա Քոչարյանին պատկանող «Գալաթեա» բժշկական կենտրոնի գործունեությունը, ինչին ի պատասխան՝ Իրինա Քոչարյանը կրկին հաստատող պատասխան տվեց։
Բաց մի թողեք
Արփինե Սարգսյանը ջութակի ու դաշնամուրի արանքում
Հրահանգվել է թեկուզ ոչ հրապարակավ՝ Ասլանյանին ու Աղազարյանին աջակցողներին պատժել
Տնային կալանք կրող անձանց նաև գաղտնալսում են