13/07/2024

Առաջիկայում ականատես կլինենք ՀՀ-ի հետ սահմանազատման հարցում դրական քայլերի․ Բայրամով

«Շարունակվում են աշխատանքները Հայաստանի հետ սահմանների սահմանազատման ուղղությամբ։ Առաջիկայում ականատես կլինենք հետագա դրական քայլերի»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասել է այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, Բաքուն Երևան է ուղարկել խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ նոր առաջարկների փաթեթ։