Հունիսի 26-ին, ժամը 16:55-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Կոտայքի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր, մետաղյա թիթեղներ, գազատար խողովակներ, տապալվել են ծառեր, ինչի հետևանքով վնասվել են էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, փակվել ավտոճանապարհներ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թիթեղների ապամոնտաժման, ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:
Հունիսի 26-ին հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։
Գորիսի համայնքապետարանի հաղորդմամբ, իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ։
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանը մասնակցել է «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովին
Տասնյակ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու
Արտոնյալ խմբերն տրանսպորտում ունենալու են զեղչային համակարգ․ Ավինյան