23/07/2024

«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. աղջիկը հրաժարվել է հիվանդանոց մեկնել

Հունիսի 28-ին՝ ժամը 05:40-ի սահմաններում, 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել:

Երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Տանիքից ընկած տղայի և աղջկա ինքնությունը չի հրապարակվում:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: