Իրանցիներն առաջին փուլում չեն կարողացել նախագահ ընտրել։
Ոչ մի թեկնածու չի ստացել 50%-ից ավելի ձայները։
Փեզեշքիանը հավաքել է 8,303,577 ձայն, Ջալիլին՝ 7,189,756, Ղալիբաֆը՝ 2,676,512, իսկ Փուրմուհամմադին՝ 158,314:
Երկրորդ փուլին, որը կկայանա հուլիսի 5-ին, կարող են մասնակցել բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանն ու պահպանողական Սաիդ Ջալիլին:
Ինչպես նշում են լրատվամիջոցները, հաջորդ շաբաթ Իրանում «թեժ է լինելու», քանի որ երկու թեկնածուները պետք է ստանան իրենց համախոհների աջակցությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 58 հազար ընտրատեղամասերից 32.2 հազար քվեաթերթիկների հաշվարկից հետո Փեզեշկիան ստացել է 5 միլիոն ձայն, Ջալիլին՝ 4 միլիոն 875 հազար։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարել է 4 թեկնածու՝ Մասուդ Փեզեշկիան, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մայիսի 19-ին աղետի զոհ դարձավ. Ադրբեջանից վերադառնալիս նրա ինքնաթիռը կործանվել էր, որում եղել էին նաև ԱԳ նախարարը և այլ պաշտոնյաներ:






Բաց մի թողեք
Դուք մեծ առաջնորդ եք, երկնքից ուղարկված պետական գործիչ. Տոկաևը՝ Թրամփին
«Օզեմպիկ»-ի արտադրող դեղագործական ընկերության ղեկավարը կորցրել է գիտակցությունը Թրամփի աշխատասենյակում․ Լուսանկար
Ամուսիններին Դուբայում սպանել են 500 մլն դոլար գրպանելու պատճառով․ Լուսանկար