20/07/2024

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են թեթև մարդատարն ու բեռնատարը. կան զոհ և տուժածներ

Հունիսի 29-ին՝ ժամը 23:35-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին բախվել են VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1991 թ.) և KamAZ մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ. Թ.). VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներն արգելափակվել են ավտոմեքենայում, կա գազի արտահոսք:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ. Հ.-ի (ծնված 1992 թ.) դին, վարորդին և ուղևոր Ա. Ս.-ին (ծնված 1998 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ դին՝ դի տեղափոխող ավտոմեքենային։

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։