13/07/2024

«Լաստիվեր Ռեզորթ»-ում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ մարմին. նա ՌԴ քաղաքացի է

Տավուշի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել որ «Լաստիվեր Ռեզորթ» հյուրանոցային համալիրի համարներից մեկում կնոջ դի կա՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 28-ին։

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու պարեկները:

Տավուշի մարզի 23-ամյա բնակիչ Գարիկ Գ․-ն, որն աշխատում է «Լաստիվեր Ռեզորթ»-ում, հայտնել է՝ Վ. Լուգովսկայան հունիսի 26-ին իրենց մոտ հանգստանալու նպատակով զբաղեցրել է թիվ 101 համարի սենյակը, իսկ հունիսի 27-ին դռան վրա փակցրել է իրեն չանհանգստացնելու մասին ցուցանակ, որից հետո հունիսի 28-ին ժամը 22։00-ի սահմանում տեսնելով, որ վերջինս սենյակից դեռևս դուրս չի եկել անհանգստացել են, բացել են սենյակի դուռը և անկողնում հայտնաբերել են կնոջ դին։

Ժամանած ոստիկաններն ու քննիչները սենյակի աղբարկղի մեջ հայտնաբերել են 3 հատ «Կետիլեպտ» տեսակի դեղահաբի դատարկ թերթ՝ յուրաքանչյուրը նախատեսված 60 հատ հաբի համար:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։