20/07/2024

Մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած. Լուսանկար

Հունիսի 30-ին՝ ժամը 14:54-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի Ազատամարտիկների փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Թ., ծնված 2005 թ.) բախվել է կայանած «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենային. ավտոմեքենաները կողաշրջվել են:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Դ. Թ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

No photo description available.