05/11/2024

Ուկրաինայում տղամարդը գնդակահարվել է՝ փորձելով հատել Ռումինիայի հետ սահմանը

Ուկրաինայի Չեռնովցիի շրջանում սահմանապահները կրակել և սպանել են մի տղամարդու, ով փորձում էր հատել Ռումինիայի հետի սահմանը, հայտնում է Strana հրատարակությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

«Չեռնովցիի շրջանում սահմանապահները գնդակահարել են մի տղամարդու, ով փորձել է ապօրինի հատել սահմանը»,- ասվում է հրապարակման մեջ։

Պաշտոնական վարկածի համաձայն՝ սահմանապահները կրակ են բացել այն բանից հետո, երբ տղամարդն ու ընկերը հարձակվել են նրանց վրա։ Սահմանապահը, ծառայողական զենքից մի քանի կրակոց արձակելով հարձակվողների ուղղությամբ, վիրավորել է նրանցից մեկի ոտքը, մյուսի գլխին հարվածել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորյալ սպանության հոդվածով։