Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարեց, որ այս պահին ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի ամենամեծ դոնորն է։
«Պատրաստ ենք կիսվել ԵՄ անդամ պետությունների փորձով, ինչպես նաև այն երկրների փորձով, որոնք կամ ասոցացված են ԵՄ-ի հետ, կամ էլ ուզում են դառնալ ԵՄ անդամ։ Սա մի փորձ է, որից ՀՀ-ն պատշաճ օգտվում է»,- ասաց նա։
ԵՄ դեսպանը նշեց, որ համագործակցության շրջանակներում կարևոր բարեփոխումներ են նախաձեռնել․ «Մենք նաև աջակցում ենք անվտանգության ոլորտի ռեֆորմների հարցում, կարծում եմ՝ շատ հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը, ԵՄ-ն 76 նոր ժամանակակից մեքենաներ է նվիրաբերել։ Աջակցություն կա նաև արդարադատության ռեֆորմներում՝ մոտ 40 մլն բյուջետային աջակցություն ենք տրամադրել կառավարությանը»։
Վասիլիս Մարագոսը հայտնեց, որ ՀՀ-ն, իսկապես, մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության առումով․ «Հույս ունենք, որ այս աջակցությունը սպասարկելու է անվտանգության, խաղաղության և կայունության հաստատմանն այս տարածաշրջանում՝ ՀՀ-ի ինքնիշխանության և անկախության պահպանման համատեքստում»։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ ժողովրդավարությունը հիմնական նպատակներից է, բայց ԵՄ-ն նաև այլ ներդումներ է կատարելու դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակներում։
«Աշխատելու ենք, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային»,- ընդգծեց նա։
Բաց մի թողեք
Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը սուտ է ու մանիպուլյացիա. Ստանո
ՆԳՆ ոստիկանությունից մեկնաբանել են դպրոցականների առևանգման մասին շարունակվող ահազանգերը
Նախկին նախագահների ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը. Աջապահյանը խոսել է շարժման անհաջողության մասին