Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով «Արզնի 2» ջրատարի վթարին, նկատեց՝ ոչ մի երաշխիք չկա, որ պարբերաբար վթարները չեն կրկնվի։
«Ջրատարի վթարը կրկնվեց գրեթե նույն վայրում՝ Հրազդան կիրճի հատվածում, բարեբախտաբար, «Վեոլիա ջուր»-ը կարողացել էր փականը ճիշտ ժամանակին անջատել, որ ջրի վարակի դեպք չգրանցվեր Արաբկիր վարչական շրջանում, ձեռնարկվեցին անհետաձգելի բոլոր աշխատանքները, և հաջորդ օրվա երեկոյան՝ արդեն 23։00-ին, միացվեց ջրամատակարարումը ամբողջ համակարգում։
Մենք եղել ենք տեղում, նոր-նոր սկսել են կիրճի այդ հատվածի գետի հունի մաքրման աշխատանքները, եթե այդ աշխատանքները չարվեն, ոչ մի երաշխիք չկա, որ պարբերաբար վթարները չեն կրկնվի․ անթույլատրելի է խողովակը թողնել գետի հոսող ջրի մեջ»,- ասաց նա։
Արեյանը հույս է հայտնեց, որ կարճ ժամանակում փլուզված հատվածը դուրս կբերվի, գետի հունը կփոխվի, և այն կմաքրվի։
Հիշեցնենք՝ «Արզնի-2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 27-ին՝ ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը՝ ժամը 23:00-ն, դադարեցվել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը։
Բաց մի թողեք
«Գազել»-ը կողաշրջվել է. նախնական տվյալներով կա 8 տուժած և 1 զոհ. Լուսանկար
Ոստիկանությունը դատախազության շենքի մոտից «բերման» ենթարկեց կալանավորի խրտվիլակին. Լուսանկար
Կյանքից հեռացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը. Լուսանկար