Ուկրաինան չի հերքում Ռուսաստանի հետ միջնորդների միջոցով բանակցություններ վարելու հնարավորությունը, ասել է Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան կարող է հանդես գալ մի մոդելով։ Նմանատիպ մոդել առաջին անգամ կիրառվեց հացահատիկի միջանցքի օրինակով, երբ Ուկրաինան չէր բանակցում Ռուսաստանի հետ, բայց մենք բանակցում էինք նաև ՄԱԿ-ի, ինչպես նաև Թուրքիայի հետ»,- ասել է Զելենսկին։
Կիևի ռեժիմի ղեկավարը նաև պարզաբանել է, որ միջնորդները պետք է առաջարկեն ճգնաժամի լուծման հնարավոր ուղիներ, և Կիևը կքննարկի նրանց առաջարկները, և եթե հավանության արժանանան, միջնորդները կքննարկեն դրանք Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։
Բաց մի թողեք
Որ զարգացումների դեպքում Իրանը կարող է անցնել միջուկային զենքի մշակման․ New York Times
Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափորձ է Թեհրանում խափանվել
Իսրայելը 60 ինքնաթիռով հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների