13/07/2024

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա զոհ և 6 տուժած․ Լուսանկարներ

Հունիսի 30-ին՝ ժամը 16:46-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

May be an image of 1 person and road

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1995 թ.), «Opel» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1993 թ.) և «BMW» (վարորդ՝ Դ. Ա.) մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Գ.-ն (ծնված 1971 թ.) մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ. Հ.-ն, Գ. Ա.-ն, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Բ.-ն (ծնված 2005 թ.), Լ. Պ.-ն (ծնված 2001 թ.), Ն. Ա.-ն (ծնված 2012 թ.) և «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

May be an image of car