16/07/2024

Պլյոնկա է էլի, արևից պաշտպանում է․ մգեցված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են․ Լուսանկար

Հունիսի 30-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին ծառայություն կատարելու ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը, օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Հրազդանից դեպի Երևան ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է մեքենան ամբողջությամբ ժողովրդի լեզվով ասած «սև տոլած» վիճակով։

Տեղում Լ․ Բադալյանի կարգադրությամբ իրականացվում է «Սև ձեթը, որ վառվում է, դառնում է ոչ պիտանի» օպերացիա և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ հայտնաբերվում է օրինախախտ «Նիվիստ»-ը ով էլ ենթարկվում է վարչական պատասխանատվության։

Տեղում պարզվում է նաև, որ համարանիշների վրա էլ վարորդը փակցրած է լինում ինչ որ ձկան լոգո ու մինչ պարեկը արձանագրություն էր կազմում, վարորդը փորձում է Վ․ Կարապետյանին համոզել, որպեսզի արձանագրություն չկազմվի և դիմապակու ու կողային ապակիների վրայից «պլյոնկեքը» չպոկեն։ Այդ ամենը օգուտ չի տալիս իսկ դեպքի վայր ժամանած «Նիվա»-ի վարորդի ընկերն էլ նեղսրտում էր, ասելով․ «Ընենց պոկել տվիք «պլյոնկեքը», ոնց որ թե թավայի մեջ բուղաչի համար լցած ձեթը վառվում էր, պլյոնկա էր էլի, արևից պաշտպանվում էինք։ Հիմա որ պոկեցինք, ինչ խերվեցիք, էն ժամանակ շոգին ավտոմեքենայի մեջ հանգիստ կարում էինք տաք-տաք բուղաչա ուտեինք, քանի որ արևը չէր խանգարում, հիմա էլ չենք կարողանալու»։

Պլյոնկա է էլի, արևից պաշտպանում է․ մգեցված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են