Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղում Ռուսաստանի Դաշնության դրոշն ու գերբը պղծելու փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խուլիգանություն):
Հիշեցնենք, որ «Իրավունք»-ը դեռեւս հունիսի 16-ին ահազանգել էր, որ Սահմանապահների փառքի ծառուղում ՀՀ սահմանները պահող հայ եւ ռուս սահմանապահին նվիրված արձանի մոտ ծածանվող Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության դրոշներից մնացել է միայն Հայաստանինը: ՌԴ պետական դրոշն ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին՝ արձանի հետեւում, որտեղ խորհրդանշական սահմանային սյուների վրա փակցված էր ՀՀ եւ ՌԴ զինանշաններն, այլեւս մնացել է միայն Հայաստանի Հանրապետության գերբը, ՌԴ-ինը՝ պոկել են:
Ի դեպ, հատկանշական է այն, որ մինչ այս պահն՝ այն չի վերականգնվել, ոչ էլ տեղի ունեցածի համար որեւէ մեկը պատասխանատվություն է կրել: Ավելին` տարածքը, որտեղ տեղակայված է դեռեւս նախորդ տարի կանգնեցված արձանը, պատկանում է ուղիղ քաղաքապետարանին, բայց այն չի վերահսկվում տեսախցիկներով»:
Բաց մի թողեք
Կաթվածի է հասցնում այն, որ արձանագրությունը կազմելուց հետո ասում են՝ «քեզ դեռ կգտնեմ». կին պարեկ․ Տեսանյութ
Հույն գյումրեցին՝ Հայաստանի առաջին կին դիջեյը. Լյուդա Բիլբիլիդի․ Լուսանկարներ. ՀԺ
Ապօրինի գույքի բռնագանձման 3 վճիռ կա. կեղծ և մանիպուլյատիվ պնդումները Սրբուհի Գալյանի մասին