13/07/2024

Ալեն Սիմոնյանը մարմնին նոր դաջվածք է արել եւ մաքրում է հետքերը. ի՞նչ է խորհրդանշում. Լուսանկար

«ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ օրենսդիր երկրի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, մարմնի երևացող մասում նոր դաջվածք է արել:

ArmLur.am լրատվականը ԱԺ նախագահի հրապարակած լուսանկարներն ուսումնասիրելիս հայտնաբերեց Ալեն Սիմոնյանի աջ ձեռքի նախաբազկի հատվածում կարմիրի և մուգ կապույտի համադրությամբ նոր դաջվածքը:

Դաջվածքը նման է ֆենիքսի, որը, ինչպես հայտնի է մի քանի հին ժողովուրդների դիցաբանության մեջ, ինքն իրեն այրելու և վերստին կենդանանալու հատկությամբ օժտված առասպելական թռչուն է։

ArmLur.am լրատվականը Ազգային ժողովի նախագահի օգնական Մովսես Հարությունյանի միջոցով փորձեց պարզել, թե երբ, որտեղ, ինչ նպատակով է Ալեն Սիմոնյանը արել դաջվածքը, խնդրեցինք մեկնաբանել նաև, թե ինչից է ոգեշնչվել ԱԺ նախագահը դաջվածքը փորագրելիս:

«Դաջվածքը նոր չէ, իսկ մնացած հարցերն Ալեն Սիմոնյանի անձնական կյանքին վերաբերող են և իր քաղաքական գործունեությանը չեն վերաբերում», – ասաց ԱԺ նախագահի օգնականը։

Ասել է թե՝ նորաթուխ օգնականը չպատասխանեց, բայց նույնիսկ այդ չպատասխանում սուտ կար, քանի որ, ուսումնասիրելով ԱԺ նախագահի՝ անցած տարվա հրապարակած և դրանից առաջվա լուսանկարները, նկատելի է, որ Ալեն Սիմոնյանը 2023-ի ամռանը, օրինակ, ձեռքին դաջվածք չուներ:

Ալեն Սիմոնյանը մարմնին նոր դաջվածք է արել եւ մաքրում է հետքերը. ի՞նչ է խորհրդանշում . «Ժողովուրդ»