20/07/2024

ԱՄՆ-ը հետաձգել է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները

ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով, հայտարարել է Պենտագոնը։

«Միացյալ Նահանգները նախաձեռնել է ամերիկա-վրացական երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայում: Այս վերանայման շրջանակներում ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կհետաձգի Noble Partner զորավարժությունները», – ասվում է հայտարարության մեջ:

Զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։

Ուկրաինայի կառավարությունը որոշել է դուրս գալ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում Համագործակցության երկրների տարածքով տարանցման ընթացակարգի վերաբերյալ կնքված համաձայնագրից։

Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

«Հավանության է արժանացել «Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների տարածքներով տարանցման ընթացակարգի մասին համաձայնագրից դուրս գալու մասին» օրենքի նախագիծը»,- գրել է նա «Տելեգրամ»-ի ալիքում։

Ուկրաինայի իշխանությունները պարբերաբար հայտարարում են Ռուսաստանի, Բելառուսի, Սիրիայի, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում կնքված պայմանագրերից դուրս գալու մասին։