Հուլիսի 5-ին հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում` կառուցվող էլիտար շենքի բակում։
Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում ժողովրդին հայտնի խորհրդային տարիներից «Ձյունիկ սառնարան» անունը ստացած տարածքում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։






Բաց մի թողեք
5 տարում ավելի քան 80 հազար ՀՀ քաղաքացու մուտք է արգելվել ՌԴ․ նոր ռիսկեր՝ հայ միգրանտների համար
Սերժ Սարգսյանը՝ թոշակների և աղքատության մասին․ պաշտոնական վիճակագրությունը հակադարձում է
Ի՞նչ վիճակում է Գյումրիում 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր ընկած 2-ամյա տղան