21/07/2024

Ի՞նչ են քննարկել Ալեն Սիմոնյանը և ԱՄՆ սենատորը

ԱՄՆ պատվիրակության հետ մեր հանդիպումը շատ արդյունավետ անցավ, մենք քննարկեցինք հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ:

Այս մասին Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ ներկայացրել է տարածաշրջանում իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ ԱՄՆ-ի աջակցությունը այդ հարաբերություններում, ներգրավվածությունը:

Նրա խոսքով՝ անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: «Իմ կողմից նաեւ նշվեց մեր ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը: Պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, փոխադարձ այցերը, որոնք անընդհատ տեղի են ունենում, շատ կարեւոր բաղադրիչ են այդ հարաբերություններում»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը: