23/07/2024

Իսպանիան 2-1 հաղթեց Գերմանիային և անցավ կիսաեզրափակիչ․ Տոնի Կրոսի կարիերան ավարտվեց․ Լուսանկարներ

Իսպանիան 2-1 հաղթեց Գերմանիային և անցավ կիսաեզրափակիչ․

Հանդիպման հաշիվը 51-րդ րոպեին բացեցին իսպանացիները։ Գերմանացիները հենակետային դիրքում առանց հսկողության թողեցին «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյին, որն էլ Լամին Յամալի փոխանցումից հետո թեթև հարվածով գրավեց Մանուել Նոյերի դարպասը։ Այս կոմիբինացիայի արդյունքն Օլմոյի համար 2-րդ գոլը, իսկ «Բարսայի» հարձակվողի համար 3-րդ գոլային փոխանցում դարձավ «Եվրո2024»-ում։

Մի շարք ջանքերից հետո ի վերջո Գերմանիային հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ 89-րդ րոպեին Յոզուա Կիմմիխի գլխով փոխանցումից հետո «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրց մոտ տարածությունը գնդակն ուղարկեց դարպասը։

119-րդ րոպեին Իսպանիան կարողացավ ևս 1 անգամ գրավել Նոյերի դարպասը։ Դանի Օլմոյի փոխանցումից հետո «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոն գլխի հարվածով դարձավ հաղթական գոլի հեղինակը։

Իսպանիայի դեմ հանդիպումը Տոնի Կրոսի համար դարձավ վերջինն իր ֆուտբոլային կարիերայի համար։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ 2023/24 մրցաշրջանով կհեռանա։

Կիսապաշտպան Դանի Օլմոն ճանաչվել է հանդիպման խաղացող։