21/07/2024

Լեյբորիստական ​​կուսակցությունը հաղթել է․ Մեծ Բրիտանիան նոր վարչապետ կունենա

Միացյալ Թագավորության համընդհանուր ընտրություններում առաջատարն ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցությունն է։ Այս մասին են վկայում Ipsos-ի անցկացրած exit poll-ի տվյալները։ Արդյունքները հրապարակել է BBC-ն։

Նախնական հաշվարկներով ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝

Լեյբորիստական ​​կուսակցություն՝ 410 մանդատ
Պահպանողական կուսակցություն՝ 119 մանդատ
«Լիբերալ դեմոկրատներ» կուսակցություն՝ 71 մանդատ
Շոտլանդիայի ազգայնական կուսակցություն՝ 8 մանդատ
Շին ֆեյն՝ 7
Այլ կուսակցություններ՝ 27 մանդատ։

Մեծամասնություն կազմելու համար Համայնքների պալատում անհրաժեշտ է 326 տեղ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ընդունել է ընտրություններում իշխող Պահպանողական կուսակցության պարտությունը և շնորհավորել լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերին։

«Ես հիմա կմեկնեմ Լոնդոն, որտեղ ավելի մանրամասն կխոսեմ այսօրվա արդյունքի մասին՝ նախքան վարչապետի պաշտոնը թողնելը», – ասաց քաղաքական գործիչը։