15/03/2025

Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ թագավոր Չարլզ III-ից ստանալով կառավարություն ձևավորելու մանդատ:

Միացյալ Թագավորությունում հուլիսի 4-ին տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքում հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը: Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայում պահպանողականների 14-ամյա կառավարումն ավարտվել է:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ընդունել էր իշխող Պահպանողական կուսակցության պարտությունը խորհրդարանական ընտրություններում և հայտարարել իր հրաժարականի մասին: