20/07/2024

Օրբանը Մոսկվայում չի ներկայացնում ՆԱՏՕ-ն, այլ միայն իր երկիրը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել է, որ չնայած ղեկավարության փոփոխությանը Մեծ Բրիտանիան կշարունակի առանցքային դեր խաղալ ՆԱՏՕ-ում։

Անդրադառնալով Հունգարիայի վարչապետի այցին ՌԴ-ը Ստոլտենբերգը նշել է, որ Օրբանը Մոսկվայում չի ներկայացնում ՆԱՏՕ-ն, այլ միայն իր երկիրը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Օրբանին հիշեցրել, որ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»։