13/07/2024

30-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Հուլիսի 5-ին՝ ժամը 03:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի շենքերից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսում ցանկանում է ինքնասպանություն գործել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ,

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները հոգեբանի հետ համատեղ կանխել են Տ. Ա.-ի (ծնված 1994 թ.) ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: