23/07/2024

Ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա․ վերջինս մահացել է

Հուլիսի 6-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գոռավան բնակավայրում՝ Հովհաննես Շիրազ փողոցի տներից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակում, տղամարդու դի կա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և նշված հասցեին կից տարածքում գտնվող ավտոտնակում Արարատի մարզի բնակիչ 73-ամյա Ռուբիկ Կ.-ն իրեն պատկանող «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան շղթայական ամբարձիչով բարձրացրել է և ավտոմեքենայի տակ աշխատանք կատարել, որի ժամանակ էլ շղթան պոկվել է ու ավտոմեքենա ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոգոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժին պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։