Հուլիսի 6-ին՝ ժամը 23:34-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղից Արարատ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցի «Կիլիկիա» կոչվող խաչմերուկում բախվել են «VAZ» (վարորդ՝ Կ. Խ., ծնված 1982 թ․) և «Lexus» (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ․ Խ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «VAZ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։
Բաց մի թողեք
ՀՖՖ-ում որոնք են միացել Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին
Թիվ 20 դպրոցի ուսուցչին ձերբակալելիս ԱԱԾ-ն տեսանյութ է ունեցել, որտեղ նա շոյում է աշակերտուհիների գլուխները
«Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել․ կա տուժած