Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ խորհրդակցության։
Ինչպես հաղորդում է Ֆրանսիական հեռուստաալիքը, այցը կապված է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների արդյունքների հետ։
Նշվում է, որ Խորհրդակցությունը տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ։
Հեռուստաալիքը նաև չի բացառում, որ Ֆրանսիայի ղեկավարը կարող է ազգին ուղղված ուղերձով հանդես գալ, երբ կփակվեն վերջին ընտրական տեղամասերը։
Նշենք, որ Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 59,71%:
Հիշեցնենք, որ այսօր ընթանում է ԱԺ արտահերթ ընտրությունների 2-րդ փուլը: Կուսակցությունները մրցում են 501 պատգամավորական մանդատի համար։
Բաց մի թողեք
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Իտալիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորը հայտնվել է ուրվականի տեսքով, որպեսզի «վախեցնի» վարչապետ Մելոնիին․ Լուսանկար
Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների պատվիրակության կազմը․ Թրամփը նույնպես չի լինի Ստամբուլում