13/12/2024

«Մտահոգիչ է վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը». Ավինյան

Նախորդ շաբաթ, Երեւանի 67 երթուղիներում ընդհանուր առմամբ սպասարկել են 3538 արժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն, թերակատարումը 10,1 տոկոս:

Այս մասին նշվեց այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նաև նշվեց, որ տեղի է ունեցել 25 ավրովթար, որից մեկը ՝ մարմնական վնասվածքով, վարորդը վթարային իրավիճակից խուսափելու նպատակով կտրուկ արգելակել է, ուղեւորը վայր է ընկեր, ստացել է ողի եւ թիակի կոտրվածք:

Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ մտահոգիչ է վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը և կարծում է այդտեղ էական անելիք կա:

«Եվ կարծում եմ, որ շարունակաբար այս ահազանգերը այս ծավալներով չպետք է ստանանք, և վստահաբար այդտեղ դուք անելիք ունեք»,- ասաց նա՝ դիմելով համապատասխան վարչություններին.

«Պետք է խնդրեմ դուք ծրագիր ներկայացնեք, թե ինչ եք պատրաստվում անել, որպեսզի ուղևորների և վարորդների հարաբերությունների հետ կապված այս ծավալով ահազանգեր չլինեն»: