23/07/2024

«Որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել». Տիգրան Ավինյան

«Բոլորդ տեղյալ եք, որ Երևանում տասնամյակներ շարունակ, առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների, կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և դրանք տիրապետողների, և Երևանի քաղաքապետարանի համար».

Այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ներկայումս քաղաքապետարանի կողմից մեծ ծավալով ուսումնասիրվում և կայացվում են որոշումներ դրանց օրինականացման համար:

«Եվ սա չի նշանակում, որ բոլորն օրինականացվում են։ Սա նշանակում է, որ այս շրջանում օրինականացվողների ծավալը էականորեն մեծ է լինելու։ Եվ հատուկ ուզում եմ շեշտել՝ որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել»,- ասաց Տիգրան Ավինյանը։