14/07/2024

«Honda»-ն բախվել է գովազդային երկաթե սյանը․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են դրսում, նրանք վերադառնում էին Բաթումիից․ Լուսանկար

Հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 20։50-ի սահմաններում «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածում տեղադրված գովազդային վահանակի երկաթե սյանը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայր ժամանած վթարված ավտոմեքենայի վիրավորների բարեկամները նշում էին, որ նրանք վերադառնալիս են եղել Բաթումիից։

«Honda»-ն բախվել է գովազդային երկաթե սյանը․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են դրսում, նրանք վերադառնում էին Բաթումիից