ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի դեմոկրատներին նամակ է ուղարկել՝ հայտնելով, որ մտադիր չէ հրաժարվել նախագահական ընտրապայքարից:
«Ուզում եմ՝ իմանաք, որ չնայած մամուլում և այլ հարթակներում շրջանառվող բոլոր շահարկումներին՝ ես հաստատակամորեն վճռել եմ մնալ այս պայքարում, հասցնել այս պայքարն ավարտին և հաղթել Դոնալդ Թրամփին»,- ասված է նամակում:
Նամակում Բայդենը նշել է, որ գիտի՝ ինչ պատասխանատվություն ու բեռ է կրում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, նաև քաջ ծանոթ է մարդկանց ունեցած մտահոգություններին և անհանգստություններին։
«Ես կարող եմ այս ամենին պատասխանել՝ հստակ և միանշանակ ասելով. ես կրկին չէի առաջադրվի, եթե միանգամայն վստահ չլինեի, որ լավագույն թեկնածուն եմ 2024 թվականին Դոնալդ Թրամփին հաղթելու համար»,- գրել է Բայդենը` ընդգծելով, որ դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածուների հաստատման գործընթացում իր օգտին քվեարկել է պատվիրակների 87 %-ը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 5-ին։
Ավելի վաղ Բայդենի բանավեճը Թրամփի հետ ցնցել էր դեմոկրատ հանրությանը և առաջացրել կոչերի ալիք՝ նրան շտապ փոխարինել կուսակցության թեկնածուի պաշտոնում:
Բաց մի թողեք
Բաքվում կալանավորել են Վագների կազմում կռված ադրբեջանցիներին
Կիեւը կարող է ապավինել ուժեղ միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Գերմանիային․ Մերց
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ