20/07/2024

Երևանում 167 վարորդ ազատվել է քաղաքային ավտոբուս վարելու իրավունքից

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է․

«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։

Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ»։