12/12/2024

Ի պատասխան ռուսական ուժերի հարձակման՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն անօդաչուներով գրոհ է կազմակերպել

Հուլիսի լույս 9-ի գիշերը Ռոստովի, Վորոնեժի, Վոլգոգրադի և Բելգորոդի մարզերը ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման:

Հարձակմանը մասնակցել են տասնյակ թռչող սարքեր։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ միայն Ռոստովի մարզում 21 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Եվս հինգը խոցվել է Աստրախանի, երկուսը՝ Վորոնեժի շրջանում:

Ռոստովում էլեկտրական ենթակայանի երկու տրանսֆորմատոր է այրվել։ Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել ունեցել՝ ի պատասխան ՌԴ-ի հուլիսի 8-ի հրթիռային հարվածի, ինչի հետևանքով Ուկրաինայում զոհվել էր ավելի քան 40 մարդ, այդ թվում՝ 4 երեխա:

Կիևում հուլիսի 9-ը սգո օր է հայտարարվել: Մարդիկ սգում են ռուսական հարվածի հետևանքով զոհերին. կրակի տակ էին հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Դրանց թվում՝ Ուկրաինայի ամենամեծ «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցը։ Հարվածի հետևանքով, բացի զոհերից, մոտ 200 մարդ վիրավորվել է։

Հիմնական հարվածը եղել էր մայրաքաղաքին, որտեղ առնվազն 32 մարդ զոհվել, մոտ 120-ը վիրավորվել է: