Արագածոտնի հոգևոր թեմի առաջնորդը, ով Գարեգին Բ կաթողիկոսի քրոջ որդին է՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ընդառաջ չի գնացել սրբազանին։ Ի դեպ թերթը հիշեցնում է նաև, որ նա այն հոգեւորականներից է, որ շարժման մեկնարկից հետո` ի զորակցություն Բագրատ սրբազանի, այցելել էր Տավուշ, երբ սրբազանը դեռ այնտեղ նստացույց էր անում։
Ես այլ բան եմ ուզում հիշեցնել։ 2020 թվականին երկու կաթողիկոսները՝ Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին են բարձրաձայնել : Պատմության մեջ նման բան չէր եղել։ Այդ ժամանակ Պռոշյանը հարցազրույց էր տվել տարբեր աղբյուրների, ես հիշեցի «Առավոտ»-ին տված հարցազրույցը և գտա։ Արագածոտնի Սրբազանն ասում էր, մեջբերում եմ բառացի․
«Ըստ էության սա բացառիկ դեպք է, և հետևաբար բացառիկ է նաև երկու Հայրապետների` հայրենասիրությունից դրդված կոչը: Ուստի կարծում եմ բացարձակապես անընդունելի կլիներ, եթե Հայրապետները այս օրհասական վիճակում, երբ հարվածի սլաքը ուղղված է անմիջականորեն մեր լինելիությանը, ազգի ու ազգայինի դեմ, բացահայտ և ուղղակի չդիմեին իրենց ժողովրդին և իրենց իշխանությանը: Իսկ «թե ի՞նչը հանգեցրեց նման քայլի» պատասխանը ակներև է` հայտնի իշխանավորների հիմարությունն ու հպարտությունը (բառերը կիրառված են իբրև հասկացություններ): Ս
րանք են, թերևս, հիմնարար և բնորոշ գծերը ստեղծված իրավիճակի և այդ իրավիճակին արձագանքած Հայրապետների կոչի»: 2020 թվականի դեկտեմբերին տված հարցազրույցում եպիսկոպոս Պռոշյանն ասում էր․ «Ես ևս կոչ եմ ուղղում հավատացյալ մեր ժողովրդին` ողջախոհությամբ հաղթելու տգիտությունը և հայրենասիրությամբ` հայրենադավանությունը:
Ստեղծված ներքաղաքական իրավիճակով մտահոգ` Բարձրյալի ողորմությունն ենք հայցում և աղոթում, որ վարչապետի հրաժարականով համերաշխությունը և ազգային միասնականությունը վերահաստատվի մեր Երկրում և մեր ժողովուրդն ապրի խաղաղ ու ապահով Հայրենիքում: Աստված պահապան մեր ժողովրդին»։ Եթե նման խոսքերի հեղինակը լիներ ոչ հոգևոր հայր, այն էլ ՝ բարձրաստիճան , ուշադրություն չէի դարձնի։ Բայց հիմա չեմ կարող չմտածել։
Հիշեցնեմ, որ 2020-ին իշխանությունը գործում էր Վեհափառի, Առաքելական Եկեղեցու, «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայ գրականություն», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաների կամ ազգային դեմ։ Մեծ վտանգ էր։ Այսօր ոչ թե մեծ վտանգի, արհավիրքի առաջ ենք կանգնած։ Իշխանությունը շատ ազգային կառույցներ իսպառ ոչնչացրել ու աշխատում է թշնամու օրակարգով։ Հանձնվել է Արցախը ու Հայաստանն է մաս- մաս հանձնվում։
Ստացվում է, որ վտանգի պահին Եպիսկոպոս Պռոշյանը, Եկեղեցին Նիկոլի հրաժարականից էր խոսում, արհավիրքի պահին ազատագրական պայքարից խուսանավու՞մ է։ Դա պետք է բարձրաձայնվի։ Եկեղեցին պետք խոսի։ Այդպե՞ ս են ուզում եկեղեցին պահել։ Երբ ժողովրդից հետ են քաշվում, կարողանալու՞ են եկեղեցին պահել․․․ 2020 թվականին եկեղեցին պահվեց ժողովրդի դիմադրությամբ։ Այսօր ո՞նց են ուզում պահել եկեղեցին։ Հոգևոր գառը Նիկոլին մատաղ անելո՞վ եք եկեղեցին փրկում ․․․ Մոռացե՞լ եք, որ դուք եկեղեցի եք ժողովրդով, որն այսօր արհավիրքի մեջ է։
Հասմիկ Բաբաջանյան; «Հրապարակ օրաթերթ»
Բաց մի թողեք
Ադրբեջանից ակնկալում ենք, որ մի կողմ կդնի Հայաստանի դեմ իր առավելապաշտական դիրքորոշումները. Տիգրան Մկրտչյան
Ընդդիմադիր կոչվածներին եմ ասում, իրենց պատճառով է, որ ես գտնվում եմ այստեղ, մնացածը հետո կասեմ. Բագրատ սրբազան
Վարդենիս խոշորացված համայնքի Ազատ բնակավայրն Իլհամ Ալիևի թիրախում է. Թովմասյան