Վարդավառը որոշ վարորդների համար տոնից վերածվել է «մղձավանջի»։ Հուլիսի 7-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացրել եւ «հայտնաբերել» 3 հազար 300 իրավախախտում, 125 հոգին եղել է ոչ սթափ վիճակում, 140 անձ մեքենան վարել է մգեցված ապակիներով, 255 հոգի գերազանցել է արագությունը, 813 վարորդ մեքենան վարել է առանց ամրագոտու, վարելու ընթացքում ծխելու համար տուգանվել է 65 հոգի, հեռախոսով խոսելու համար՝ 64։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կան նաեւ այլ իրավախախտումներ։ Տուգանային հրապարակ է տեղափոխվել 79 մեքենա։
Հիշեցնենք, որ կիրակի օրը հայերը նշում էին Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը։
Բաց մի թողեք
Մարդիկ ՔՊ անունը լսելիս քաղաքական պսիխոզի մեջ են հայտնվում
ՀՀ պարտքը սպասարկելու համար տարեկան ծախսվում է 1 տրիլիոն դրամ, որի կեսը տոկոսն է, կեսը՝ մայր գումարը
Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է