Հուլիսի 10-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota», «BMW», «Mercedes» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնություն են ցուցաբերել ՀՀ Պաշտպանության նախարարության զինվորականները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով մի քանի մեքենա էլ են տուժել, այդ թվում՝ 2 «Opel», «BMW X5», 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Բաց մի թողեք
Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. ինչու է Ջոն վան՛տ Սխիպը նման որոշում կայացրել. Լուսանկար
Ավտովթարներ ճանապարհներին, վիրավnրներ կան. Լուսանկարներ
Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում