Իսպանիան 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնն է․ Անգլիան 2-րդ անգամ անընդմեջ պարտվեց եզրափակչում։
Խաղի հաշիվը բացվեց 2-րդ խաղակեսում։ «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի փոխանցումից հետո 47′-ին հաշիվը բացեց նրա հակառակ թևում գործող Նիկո Վիլլյամսը։
73-րդ րոպեին Անգլիային հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը։ «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելլինգհեմն ընկնելով փոխանցում կատարեց փոխարինման մտած Քոուլ Փալմերին, ով հեռահար բիլիարդային հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը։
86-րդ րոպեին իսպանացիները 2-րդ ու հաղթական գնդակն ուղարկեցին «Երեք առյուծների» դարպասը։ Պաշտպան Մարկ Կուկուրելյայի փոխանցումից հետո Ջորդան Փիքֆորդի դարպասը գրավեց փոխարինման մտած Միկել Օյարսաբալը։
Իսպանիայի կիսապաշտպան Ռոդրին ճանաչվեց «Եվրո2024» մրցաշարի խաղացող, իսկ Լամին Յամալը՝ մրցաշարի երիտասարդ խաղացող։
«Կարմիրների» կիսապաշտպան Դանի Օլմոն ստացավ իր «Լավագույն ռմբարկու» մրցանակը։
Բաց մի թողեք
Իվետա Մուկուչյանը արձագանքել է իր` հղիության մասին լուրերին
Մահացել է Արմեն Հովհաննիսյանը. Լուսանկար
Ողբերգական դեպք՝ Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում. հայտնաբերվել է տղամարդու մարմին