15/03/2025

Ամսական 45 մլն դոլար՝ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար. Մասկը բացել է խաղաթղթերը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ցանկանում է մասշտաբային ֆինանսական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփին իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում։

Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ):

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Մասկը պատրաստ է ամսական 45 մլն դոլար նվիրաբերել Թրամփի քարոզարշավին։ Միջոցները կուղղվեն America PAC-ի քաղաքական գործողությունների կոմիտեին: