ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական մրցապայքարից միայն մեկ դեպքում, երբ առողջական լուրջ խնդիրներ ունենա, և այդ փաստը հաստատի բժիշկը:
Այս մասին նա հայտնել է CBS News-ին տված հարցազրույցում։
«Եթե ինձ մոտ որևէ հիվանդություն ախտորոշեն, եթե ինչ-որ մեկը՝ բժիշկը, գա և ասի՝ Դուք նման լուրջ խնդիր ունեք»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով նախագահական մրցապայքարից դուրս գալու վերաբերյալ հարցին:
Բայդենը հայտարարել է, թե իր միտքը «բավականին սուր է»:
81-ամյա նախագահն անդրադարձել էր իր տարիքի շուրջ քննարկումներին՝ ընդգծելով, որ ընտրություններում իր մրցակից Դոնալդ Թրամփից ինքը մեծ է ընդամենը 3 տարով:
«Ես տարեց եմ, բայց Թրամփից ընդամենը 3 տարով եմ մեծ: Բացի այդ, իմ մտքի սրությունը բավականին լավն է»,- հայտարարել է նա:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև ապրիլի 20-ը Ուկրաինայում հրադադարի համաձայնագիր կնքել. Bloomberg
Կիևի արյունոտ գիշերը, մանկահասակ երեխա՝ 5 զոհ կա
Ստամբուլում ցուցարարները կոտրել են քաղաքապետարանի շենքի դուռն ու ապակիները և ներս մտել. Ինչ է ասել Աբդուլլահ Գյուլը