16/05/2025

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կկատարի Սուրեն Վարոսյանը. Լուսանկար

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Սուրեն Վարոսյանը, ում վրա է դրվել վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում ՀՀ քննչական կոմիտեն ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ քննչական գործողություններ էր կատարել։

Իրականացված քննչական գործողությունների շրջանակում ձերբակալված անձանց թվում էին վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը և այլ պաշտոնյաներ:

May be an image of 5 people