Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցավազքից:
Չնայած դրան, նա կշարունակի նախագահի պաշտոնը զբաղեցնել մինչև իր լիազորությունների ավարտը։
«Մենք, որպես ազգ, զգալի առաջընթաց ենք գրանցել վերջին երեքուկես տարում։ Այսօր Ամերիկան ունի աշխարհի ամենահզոր տնտեսությունը։
Ամերիկան, առաջնորդող դեր խաղալու առումով, երբեք ավելի լավ վիճակում չի եղել, քան այսօր:
Ես գիտեմ, որ դրանցից ոչ մեկին չէր հաջողվի հասնել առանց ձեզ, ամերիկացի ժողովրդի: Միասին մենք հաղթահարել ենք համավարակը և ամենամեծ տնտեսական ճգնաժամը Մեծ դեպրեսիայից ի վեր։ Մենք պաշտպանել և պահպանել ենք մեր ժողովրդավարությունը։ Մենք վերածնել և ամրապնդել ենք մեր դաշինքներն ամբողջ աշխարհում։
Ինձ համար մեծագույն պատիվ էր կյանքիս մի մասը լինելու ձեր Նախագահ: Թեև ես մտադիր էի վերընտրվել, բայց կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում, որ դուրս գամ ընտրապայքարից և մնացած ժամանակահատվածում կենտրոնանամ նախագահի իմ պարտականությունների կատարման վրա։ Այս շաբաթվա վերջին ես ավելի մանրամասն կպատմեմ ժողովրդին իմ որոշման մասին»,- գրել է Բայդենը:
Ջո Բայդենը քիչ առաջ հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսին` որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։
Ջո Բայդենը Միացյալ Նահանգների պատմության մեջ կմտնի որպես «վատագույն նախագահ», հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը։
Այսպես է նա CNN-ին տված հարցազրույցում մեկնաբանել Բայդենի դուրս գալը ԱՄՆ նախագահական ընտարշավից:
Նա նաև հայտարարել է, թե Քամալա Հարիսին (ԱՄՆ փոխնախագահ- խմբ.) հաղթելը ընտրություններում անհամեմատ ավելի հեշտ կլինի, քան Բայդենին:
Բաց մի թողեք
Ուկրաինայում պատերազմի ավարտը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է. Թրամփ
Եվրամիությունում համաձայնեցվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը
Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներն՝ ըստ Politico-ի