2024 թվականի հուլիսի 21-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ երկար ժամանակ քրոջից՝ Գյումրի քաղաքի Ջափարիձե փողոցի տներից մեկում ապրող Վարդուհի Հակոբյանից, տեղեկություն չունենալով, վերադարձել է, տան դուռը կոտրել, ներս է մտել և տանը հայտնաբերել քրոջ դին։
Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան բակի դարպասի դռան կախովի փականը գտնվում է փակ վիճակում, իսկ մետաղյա դարպասը՝ բաց վիճակում, ինչի կապակցությամբ զննության մասնակից, հաղորդում տված անձը հայտարարել է, որ այն ինքն է բացել ներսի կողմից: Տան մուտքի դուռը ևս գտնվել է բաց վիճակում, ինչի կապակցությամբ նույն անձը հայտարարել է, որ երբ պատուհանից մուտք է գործել տուն, մուտքի դուռը եղել է փականով փակված վիճակում, ինքն է կոտրելով բացել, քանի որ փականի վրա բանալի չի եղել:
Նշված տան հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է սավանով ծածկված նեխած դիակ՝ գլխից մինչև գոտկատեղը ճամպրուկի մեջ դիրքում։ Ըստ դատաբժիշկ-փորձագետի հայտարարության՝ այն մարդու կմախք է, առնվազն 6 ամիս մահվան վաղեմության:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են նաև դանակ, օգտագործված մաստակներ, ծխուկներ, օղու շշեր, որոնց վրա եղել են մատնահետքեր, արնանման նյութի հետքերով սավան, վերմակի ծածկոց, ջարդված հեռախոս և այլ իրեր:
Վարդուհի Հակոբյանը ճանաչվել է տուժող։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Պարզվել է, որ հարազատները տուժող Վարդուհի Հակոբյանին վերջին անգամ տեսել են իր տանը՝ 2023թ․ մայիսին, սակայն հաղորդագրությունների միջոցով շփում եղել է մինչև 2024 թվականի հունիսի 16-ը:
Հաշվի առնելով քննությամբ ստացված նշված, ինչպես նաև այլ փաստական տվյալներ՝ Ոստիկանությանը տրվել է քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ 2024 թվականի հուլիսի 22-ին՝ գիշերը, Վարդուհի Հակոբյանին սպանելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել է Գյումրի քաղաքում հաշվառված, սակայն Կոտայքի մարզում բնակվող 49-ամյա մի տղամարդ, ով տուժողի հետ որոշակի շրջանում բնակվել են վերջինիս՝ Գյումրի քաղաքում գտնվող նշված տանը։
Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջինս սպանությունից հետո վերցրել է տուժողի հեռախոսը, որով կապ է պահպանել վերջինիս հարազատների հետ։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է Վ․Հակոբյանին սպանելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 49-ամյա տղամարդուն ձերբակալելու որոշում։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Բաց մի թողեք
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորներից մեկի կյանքը․ Լուսանկար
Վարշավայից Երևան եկող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում. Լուսանկար
Երևան-Մեղրի ճանապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ. Լուսանկար