«Մեր տեղեկություններով, առաջիկայում պաշտոնից կարող է ազատվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը։ Նրա նշանակման պահին՝ 23-ի դեկտեմբերի 18-ին, արդեն բացասական կարծիք կար, իսկ այս 7-8 ամսում ՔԿՀ-ներում բավական անառողջ մթնոլորտ է ձեւավորվել:
«Հրապարակ» թերթը գրում է. Չի նվազել, նույնիսկ ավելացել է թմրամիջոցների ու արգելված իրերի մուտքը բանտեր։ Պատմում են, որ մոտ 20 օր առաջ «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ մասնաշենքում պատիժ կրող անձանցից մեկի կյանքը հազիվ են փրկել գերդոզավորումից։ Դժգոհ են նաեւ Գրիգորյանի կադրային քաղաքականությունից, նրա գլխավոր հուշարարը ՔԿԾ-ի հնաբնակ, 10 տարուց ավելի կադրերի բաժնի պետ աշխատող Համբարձում Նավասարդյանն է։
Ըստ մեր աղբյուրների, ՔԿԾ այն աշխատակիցները, որոնք ինչ-որ կերպ փորձում են հակադրվել պետի վարած քաղաքականությանը, կա՛մ ազատվում են, կա՛մ ուղարկվում կադրերի ռեզերվ, ապա նրանց առաջարկվում է իրենց պաշտոնից ցածր պաշտոն, չհամաձայնելու դեպքում միանգամից հեռացվում են համակարգից։ ՔՊ-ում էլ են դժգոհ ՔԿԾ պետից:
Նրանց թվում է նաեւ ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով նիստերից մեկի ժամանակ արդարադատության նախարարին նեղը գցեց՝ Գրիգորյանի նշանակման առիթով, հիշեցնելով, որ վերջինս Մարտի 1-ի ժամանակ առանցքային պաշտոնյա է եղել։ Թեեւ նրա դժգոհությունը կարող է շատ սուբյեկտիվ հիմքեր ունենալ: ՔՊ-ականներին կարծես հաջողվել է Փաշինյանին համոզել՝ ազատել Գրիգորյանին»:
Բաց մի թողեք
Արփինե Սարգսյանը ջութակի ու դաշնամուրի արանքում
Հրահանգվել է թեկուզ ոչ հրապարակավ՝ Ասլանյանին ու Աղազարյանին աջակցողներին պատժել
Տնային կալանք կրող անձանց նաև գաղտնալսում են