Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարրիսը բավականաչափ ձայներ է հավաքել նախագահական ընտրություններում առաջադրվելու համար։
Այս մասին վկայում են Associated Press-ի հարցումն ու հաստատում Reuters-ի աղբյուրը։ Հարցման համաձայն՝ Հարիսը ստացել է 2538 դեմոկրատ պատվիրակների աջակցությունը, ինչը գերազանցում է առաջադրման համար անհրաժեշտ 1976 ձայնը:
Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ջեյմի Հարրիսոնը հայտնել է, որ նախագահի թեկնածուն կառաջադրվի մինչև օգոստոսի 7-ը։
Բաց մի թողեք
Իսրայելի և Իրանի միջև բախումները թեժ փուլում են. միջուկային բանակցությունները չեղարկվել են
Բանսարկուն․ Իրանը երկու անգամ փորձել է սպանել Թրամփին. Նեթանյահու
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին 30 հազար մարդ է մասնակցել