Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Խաչիկ Է․-ն և հայտնել, որ ժամը 14։45-ի սահմաններում Մոսկովյան փողոցի 33 հասցեի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իրեն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, որից հետո զենք է ուղղել իր ուղղությամբ և հեռացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ, 22-ամյա Սարգիս Բ․-ն:
Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Սարգիս Բ․-ն ինքնակամ ներկայացել է բաժին, որտեղ հոգեբանական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:
Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Բաց մի թողեք
Արտակարգ ու ողբերգական դեպք, հովիվ է հոսանքահարվել ու մաhացել, կենդանիներ են uատկել․ Լուսանկար
«Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը
Անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները վերսկսվել են, ստուգվել է պապի հեռախոսին ստացված զանգը